English Armenian
  • Հայերեն
  • English
Տուբերկուլոզի մասին

Տուբերկուլոզի առումով խոցելի խմբին են պատկանում այն մարդիկ, ովքեր երկարատև շփվում են տուբերկուլոզով հիվանդների հետ` տանը և արտադրությունում: մանրամասն ...

Ինչ պետք է իմանալ տուբերկուլոզի մասին

1. Մեր օրերում տուբերկուլոզով  հիվանդանում են թե´ երեխաները, թե´ ծերերը, թե´ աղքատները, թե´ միլիոնատերերը:

2. Տուբերկուլոզի առումով խոցելի են  բժշկական հաստատություններում չստուգված, ինչպես նաև սոցիալապես անապահով անձինք: Ժամանակի ընթացքում հիվանդանալու վտանգը մեծանում է կորտիկոստերոիդային  և իմունաճնշիչ պատրաստուկներով երկարատև բուժվողների,  ՁԻԱՀ-ով, շաքարախտի, ստամոքսի խոցային  և թոքերի քրոնիկ հիվանդություններով տառապողների  շրջանում:

3. Տուբերկուլոզը հարուցում են  տուբերկուլոզային միկրոբակտերիաները: Առողջների վարակման համար վտանգը դառնում է իրական` մանրէազատողի  հետ սերտ շփման պայմաններում:

4. Մարդը կարող է վարակվել նաև տուբերկուլոզային միկոբակտերիաների դեղակայուն ձևերով, առավել ևս, եթե սոցիալական կամ աշխատանքային հանգամանքների բերումով  գտնվում է տուբերկուլոզային ստացիոնարներում  և ուղղիչ հիմնարկներում: Մեծ մասամբ հարուցիչները կայունություն են ցուցաբերում  իզոնիազիդի և ռիֆամպիցինի նկատմամբ, որն աչքի է ընկնում բարձր մահաբերությամբ:

Առավել  հաճախ ախտահարվող օրգանները և համակարգերն են`

  • թոքերը (բոլոր դեպքերի 80%),
  • թոքամիզը (պլևրան),
  • կենտրոնական նյարդային համակարգը,
  • ավշային հանգույցները,
  • միզասեռական համակարգը,
  • ոսկորները և հոդերը:

5. Տուբերկուլոզ կասկածելիս առնվազն պետք  է կատարել`

  • կրծքավանդակի օրգանների  ֆլյուորոգրաֆիա,
  • խորխի  եռակի հետազոտություն`  տուբերկուլոզային միկոբակտերիաների  նկատմամբ,
  • Մանթուի   տուբերկուլինային  փորձ,
  • արյան և մեզի ընդհանուր քննություն:
  • Հիվանդությունը կարող է համարվել  ժամանակին հայտնաբերված տուբերկուլոզի հետևյալ ձևերի դեպքում.
  • ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ  և  առաջնային տուբերկուլոզային  համալիր,
  • թոքերի սերմնացրված, օջախային և ինֆիլտրատիվ տուբերկուլոզ` առանց  թոքահյուսվածքի  քայքայման,
  • էքսուդատիվ պլևրիտ:


Ոսկորների և հոդերի տուբերկուլոզի նկատմամբ հետազոտման ենթակա  են այն հիվանդները, որոնք տառապում են`

  • օստեխոնդրոզով,  ապոնդիլիտով, ռադիկուլիտով,
  • միջկողային միոզիտով և միալգիայով,
  • քրոնիկական արթրիտներով, ձևախախտող արթրոզով,
  • օստեոմիելիտով, անհայտ ծագման սինովիտով:

Միզասեռական տուբերկուլոզի  առումով պետք է հետազոտել այն հիվանդներին,  որոնց շրջանում ախտորոշված է`

  • ցիստիտ, պիելոնեֆրիտ և միզային ուղիների քրոնիկական այլ բորբոքային հիվանդություններ,
  • երիկամաքարային հիվանդություն,
  • մակամորձու, շագանակագեղձի բորբոքում,
  • միզասեռական օրգանների հիվանդություններ, որոնք ընթանում են թարախամիզությամբ, արյունամիզությամբ, սպիտամիզությամբ: 

Սեռական օրգանների տուբերկուլոզի առումով  կասկածելի են այն կանայք, որոնք նշում են`

  • արգանդի հավելումների քրոնիկական բորբոքային հիվանդություններ,
  • առաջնային չբերություն,
  • դաշտանի խանգարումներ:

Տուբերկուլոզային մեզադենիտի, պերիտոնիտի ,  աղիների տուբերկուլոզի առումով հետազոտության ենթակա  են նրանք, ովքեր տառապում են`

  • էնտերոկոլիտով, պանկրեատիտով, գաստրիտով,
  • քրոնիկական ապենդիցիտով,
  • մեջընդերքի լիմֆոմաներով,
  • աղիների ուռուցքով:

Աչքերի քրոնիկական ախտադարձի դեպքերը ևս պետք է կասկած հարուցեն  տուբերկուլոզի առումով:

Տուբերկուլոզով հիվանդների համար սահմանված են մասնագիտական արգելքներ հետևյալ բնագավառներում`

  • մանկական հիմնարկներ (մանկամսուրներ, մանկապարտեզներ, մանկատներ, ինտերնատներ, դպրոցներ),
  • սննդի ձեռնարկություններ, դեղատներ, դեղանյութերի և մանկական խաղալիքների գործարաններ, ջրհան կայաններ,
  • բնակչությանը սպասարկող կենցաղ-կոմունալ ձեռնարկություններ,հասարակական  փոխադրամիջոցների վարորդներ և հսկիչներ:


Հիվանդները և նրանց շրջապատող չափահասները պարտավոր են իրականացնել ընթացիկ ախտահանման  հիմնական  միջոցառումները`

  • խորխամանների,  հիվանդի արտազատուկների, սպասքի և սննդի մնացորդների վնասազերծում,
  • գործածված  սպիտակեղենի  առանձնացում  և  պահպանում` նախքան  ախտահանումը,
  • հիվանդի կացարանի  ամենօրյա, խոնավ մաքրում: