Մեր մասնագետները
Դիսպանսերում աշխատում են բարձրակարգ մասնագետի հավաստագիր ունեցող 41 բժիշկներ` ֆթիզիատորներ, նեղ մասնագետներ, օժանդակ հետազոտություններ իրականացնող հմուտ մասնագետներ, բժիշկ-լաբորանտներ:
Դիսպանսերում աշխատում են բարձրակարգ մասնագետի հավաստագիր ունեցող 41 բժիշկներ` ֆթիզիատորներ, նեղ մասնագետներ, բժիշկ-լաբորանտներ: ՀՀՏԴ-ի աշխատանքները տնօրինում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ.Դ. Սաֆարյանը, որը նաև ԵՊԲՀ-ի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչն է: Մ. Դ. Սաֆարյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1992թ. Մոսկվայում` Տուբերկուլոզի կենտրոնական ԳՀՀ-ում: 1995թ. ղեկավարում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնը: 1996թ. նրա ջանքերով և նախաձեռնությամբ Հայաստանի հանրապետությունում ներդրվեց տուբերկուլոզի դեմ պայքարի DOTS ռազմավարությունը: Պրոֆ. Մ. Դ. Սաֆարյանը հեղինակն է բազմաթիվ մենագրությունների և գիտական աշխատությունների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություններ:
Գիտական աստիճան ունեն ՀՀՏԴ-ի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պրոֆեսոր Լ.Պ. Ստամբոլցյանը, հինգ դոցենտները (Է.Ի. Գասպարյան, Լ.Թ.Նիկոլայան, Մ.Ա.Սարգսյան, Գ.Ռ. Մինասյան, Ն.Ռ. Բեգլարյան) և բժշկական գիտությունների հինգ թեկնածուները (Լ.Մ. Եղիազարյան, Ա.Պ. Գևորգյան, Գ.Բ. Առաքելովա, Լ.Ս. Գևորգյան, Վ.Մ. Ճարտարյան):

ՀՏԴ-ի փորձառու մասնագետներն իրենց խորհրդատվությամբ գործուն աջակցություն են ցուցաբերում հանրապետության և Արցախի բազմաթիվ բժշկական կենտրոններին:


