English Armenian
  • Հայերեն
  • English
Տուբերկուլոզի մասին

Տուբերկուլոզի առումով խոցելի խմբին են պատկանում այն մարդիկ, ովքեր երկարատև շփվում են տուբերկուլոզով հիվանդների հետ` տանը և արտադրությունում: մանրամասն ...

Վերապատրաստում

Վերապատրաստման սենյակԼինելով  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի  և  մի  շարք այլ  բժշկական  հաստատությունների  կլինիկական բազա` ՀՀՏԴ-ում ծավալվում   է նաև  գիտամանկավարժական գործունեություն: Պարբերաբար կազմակերպվում են  գիտաժողովներ, կլինիկական - ախտանատոմիական քննարկումներ, վերլուծվում են բարդ ախտորոշման դեպքերը:  Երիտասարդ բժիշկների համար անցկացվում է  «Գիտելիքների օր»  , որտեղ հրապարակվում են  տարբեր մասնագիտական օրենքներ, նորույթներ, հրահանգներ:  Բժիշկների գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ՀՀՏԴ-ն  ստանում է «Туберкулез и болезни легких»  ամենամսյա գիտական հանդես և «Медицинская газета»  լրագիր:

ՀՀՏԴ-ում գործում  է  «Ամսագրային ակումբ», որտեղ  քննարկվում  են բժշկագիտության արդի նվաճումները`  ի նպաստ  կլինիկական  մտածելակերպի կատարելության: